2 հոկտեմբերի 2012 - 20:20 AMT
Եվրոպայում ԱԷԿ-ների անվտանգության վերաբերյալ զեկույցի տվյալները հայտնվել են ԶԼՄ-ների ձեռքում

ԶԼՄ-ների տրամադրության տակ են Եվրոպայում ատմոային էլեկտրակայանների անվտանգության վերաբերյալ զեկույցի նախագծի տվյալները:

Փաստաթղթում նախանշված խնդիրների լուծման համար, որոնք հարյուրից ավելի են, պահանջվում է մի քանի միլիարդ եվրո, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ըստ զեկույցի, Եվրոպայի գրեթե բոլոր ԱԷԿ-ները, տեխնիկական թարմացման կարիք ունեն: Զեկույցի նախապատրաստումը սկսվել է ճապոնական «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ի վթարից հետո: