2 հոկտեմբերի 2012 - 20:08 AMT
Օդի ջերմաստիճանը 4-ից 5 աստիճանով կնվազի

Վաղը հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ,հոկտեմբերի 4-ին առավելապես հյուսիսային շրջաններում,հոկտեմբերի 5-ին և 7-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ: Քամին` հարավ-արևմտյան է 2-7մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-ին և 6-ին ցերեկները աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով: