Սիրիայի ազատ բանակի հրամանատար գնդապետ Ռիյադ Ասադը հերքել է արբական ԶԼՄ-ներում հայտնված տեղեկություններն այն մասին, որ նա Հալեպ քաղաքում շրջափակման է ենթարկվել սիրիական կառավարական զորքերի կողմից, երեքշաբթի օրը հաղորդում է «Աշ-Շարկ ալ-աուսաթ» պարբերականը:
«Ես շրջափակման մեջ չեմ: Ես նախկինի պես ղեկավարում եմ ՍԱԲ ռազմական գործողությունները»,-ասել է գնդապետը` չնշելով իր գտնվելու վայրը:
Ինչպես հաղորդում են սիրիական ԶԼՄ-ները, տվյալ պահին Հալեպում շարունակվում են մարտերը կառավարական զորքերի և գրոհայինների միջև: