Որպես ԵՄ կողմից առաջարկված խիստ տնտեսման քաղաքականության դեմ բողոք, ինչի արդյունքում փակվել է ավտոբուսաշինական գործարան, մի քանի իտալացի քաղաքապետեր, ովքեր հավաքվել են նախագահական վարչակազմի շինության առջև, ձեռնաշղթաներ են հագել: Բողոքի ակցիային մասնակցել է մի քանի տասնյակ բանվոր, հաղորդում է IRIB World Service-ի ռուսական ծառայությունը:
Վերջին մի քանի ամիսների ընթացքում 680 աշխատակիցներ դիմել են երկրի նախագահին, որպեսզի վերջինս միջամտի և թույլ չտա միակ ավտոբուսաշինական գործարանի փակումը, սակայն նրանց փորձերն անարդյունք են մնացել: Մեկ ժամ անց ոստիկանությունը ցրել է ցուցարարներին:
Ֆիատ աավտոշինական ընկերությունը նախորդ տարի փակել էր Irisbus գործարանը: