3 հոկտեմբերի 2012 - 11:19 AMT
Նավթի համաշխարհային գները նվազել են Եվրոպայից նորությունների ֆոնին

Նավթի համաշխարհային գները երեքշաբթի օրվա սակարկությունների արդյունքում նվազել են Եվրոպայից նորությունների ֆոնին, վկայում են սակարկությունների տվյալները:

WTI տեսակի ամերիկյան թեթև նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը սակարկությունների ավարտին նվազել է 0.59 դոլարով կամ մեկ բարելի համար մինչև 91.89 դոլարով: Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.62 դոլարով` մինչև մեկ բարելի համար 111.57 դոլարով:

Նախօրեին ներդրողների ուշադրությունը սևեռվել է եվրագոտուց նորությունների վրա: Աvելի վաղ Ռոյթերս գործակալությունը հաղորդել է, որ Իսպանիան պատրաստվում է դիմել արտաքին ֆինանսական օգնություն ստանալու համար արդեն գալիք հանգստյան օրերին:

ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրությունները հանգեցրել են Իսպանիայի պետական պարտատոմսերի եկամտաբերության անկման: -LH-