3 հոկտեմբերի 2012 - 09:35 AMT
«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը մեկնում է Ֆրանսիա

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ հոկտեմբերի 10-ից հետո Սերժ Սարգսյանը մեկնելու է Ֆրանսիա` հանդիպելու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Թե որն է այցի նպատակը, «Ժողովուրդ»-ի իրազեկ աղբյուրներն առայժմ չեն մանրամասնում: Թերթը փորձել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանից հետաքրքրվել, թե որն է այդ այցի նպատակը, և ինչ օրակարգով է այն տեղի ունենալու: «ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը ՀՀ նախագահի հանդիպումների եւ այցերի մասին տեղեկացնում է պատշաճ կարգով և ժամանակին»,- պատասխանել է պարոն Արզումանյանը` ըստ էության չհերքելով թերթի աղբյուրներից ստացած տեղեկությունները: