3 հոկտեմբերի 2012 - 10:05 AMT
«Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանի և Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները լարված են

«Հրապարակ»-ը գրում է. «Ինչպես են իր և Ռոբերտ Քոչարյանի հարաբերությունները հարցին Հովիկ Աբրահամյանը դժվարությամբ, բայց պատասխանեց՝ «աշխատանքային»: Պարզ չէ, թե ինչ «աշխատանք» է դա, երբ ՀՀ երկրորդ նախագահը Հայաստանում որևէ գործունեություն չի ծավալում:

Այդ հարաբերությունները բավականին լարված են: Դրանք ավելի են լարվել Օսկանյանի շուրջ տեղի ունեցող զարգացումների արդյունքում, որովհետև, ինչպես Օսկանյանը, այնպես էլ Քոչարյանը հնարավոր չեն համարել նման զարգացումները: Երեկ լուրեր տարածվեցին, որ Քոչարյանն առաջիկայում հանդես կգա Օսկանյանին առնչվող հայտարարությամբ»: