3 հոկտեմբերի 2012 - 10:33 AMT
Հենրիխ Մխիթարյան. Չեմպիոնների լիգայի խաղում «Յուվենտուսը» ոչնչով չզարմացրեց մեզ

«Շախտյորի» ֆուտբոլիստտները պատրաստ էին Չեմպիոնների լիգայում Թուրինի «Յուվենտուսի» հետ խաղին, իսկ իտալացիների թիմը ոչնչով չզարմացրեց «Շախտյորի» ֆուտբոլիստներին, հայտարարել է ուկրաինական ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

E խմբի հանդիպումը կայացել է Թուրինում և ավարտվել 1:1 հաշվով: «Մենք շատ գոլային պահեր ունեինք, որոնք կարող էին հաղթանակ ապահովել: Մեր թիմի յուրաքանչյուր ֆուտբոլիստ ամեն բան արեց հաղթանակի համար և Միրչա Լուչեսկուն գոհ է մեզանից: Սակայն չի կարելի ասել, որ այս խաղի հաշիվը լիովին բավարարում է մեզ: Կարծում եմ, որ մենք ավելի լավ էինք խաղում:

Տեսնենք, թե ինչ կլինի պատասխան խաղում»,-ասել է Մխիթարյանը:

E խմբում առաջատարներ են «Չելսին» և «Շախտյորը»: Հոկտեմեբերի 23-ին թիմերը կհանդիպեն Դոնեցկում: