3 հոկտեմբերի 2012 - 12:13 AMT
Ժիրայր Հովհաննիսյանը և Դավիթ Ափոյանը հաղթողել են Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում

Վանձորում ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարի առաջին մրցաշարային օրը, որը նվիրված է օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի բազմակի չեմպիոն և աշխարհի գավաթակիր Ստեփան Սարգսյանին, որոշվել են հաղթողները 4 քաշային կարգերում:

Մինչև 55 կգ և 66 կգ քաշային կարգերում հաղթել են հայ ըմբիշներ Ժիրայր Հովհաննիսյանը և Դավիթ Ափոյանը, իսկ 84 կգ և 120 կգ քաշային կարգում հավասարը չեն ունեցել Ռուսաստանը ներկայացնող Սալիմ Տաբատանովը և Էդուարդ Բազրովը:

Մրցաշարում, որը տեղի է ունենում արդեն 17 անգամ, հանդես են գալիս ըմբիշներ Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից և Իրանից:

Հոկտեմբերի 3-ին կորոշվեն հաղթողները վերջին քաշային կարգերում` 60, 74 և 96: Մրցագորգ դուրս կգան 56 ըմբիշներ: