3 հոկտեմբերի 2012 - 12:08 AMT
Հոկտեմբերի 4-ին կմեկնարկի «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամի 8-րդ համաժողովը

Հոկտեմբերի 4-ին, ժամը 10:00-ին «Մարրիոտ Արմենիա» հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում կմեկնարկի «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամի 8-րդ համաժողովը, որն այս տարի նվիրված է գինեգործությանն ու գինիների արտադրությանը Հայաստանում: Բացման արարողությանը կմասնակցի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Համաժողովին իրենց մասնակցությունը կբերեն նաև հայտնի արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը, որը հանդես կգա բացման խոսքով, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Eրկրորդը, ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ հայաստանյան ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան: