3 հոկտեմբերի 2012 - 13:08 AMT
Լևոն Շիրինյանը հուսով է, որ Հայաստանի նախկին նախագահները կմասնակցեն նախագահական ընտրություններին

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը հույս ունի, որ Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը կմասնակցեն գալիք նախագահական ընտրություններին, ինչը քաղաքական մրցակցություն կստեղծի երկրում: «Նրանք պատասխանատու են այն երկրի համար, որը ստեղծել են»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է նա: Դրա հետ կապված Շիրինյանը նշել է, որ Հայաստանում ընտրություններին մասնակցելու համար պետք են ռեսուրսներ, որոնք ունեն այդ թեկնածուները:

Քաղաքագետի խոսքով, հայկական ընդդիմությունը կազմակերպված չէ, «և չկա ֆավորիտ, այն կերպարը, որը կարող է առաջ տանել, ստեղծել մրցակցություն»:

Շիրինյանը նաև նշել է, որ Հայաստանի համար ցանկալի կլինի վրացական սցենարի կրկնությունը, որպեսզի քաղաքական պայքարում ընդգրկվի խոշոր ֆինանսական ռեսուրսներով ընդդիմադիր թեկնածու Բիձինա Իվանիշվիլիի նման մեկը: