3 հոկտեմբերի 2012 - 13:01 AMT
Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում նահանջել է 11 հորիզոնականով

Հոկտեմբերի 3-ին ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների հերթական վարկանշային աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է 11 հորիզոնականով և 503 միավորով զբաղեցնում է 64-րդ տեղը:

2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցները զբաղեցնում են հետևյալ տեղերը. Իտալիան 8-րդ հորիզոնականում է 1106 միավորով, Դանիան 18-րդն է 944 միավորով, Չեխիան 22-րդ հորիզոնականում է 837 միավորով, Բուլղարիան` 55-րդ տեղում է 565 միավորով, իսկ Մալթան 153- րդն է 156 միավորով:

Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը 1611 միավորով: Երկրորդ տեղում է Գերմանիան 1459 միավորով, եռյակը եզրափակում է Պորտուգալիայի ընտրանին 1259 միավորով: