3 հոկտեմբերի 2012 - 13:09 AMT
Քաղաքագետ. Եթե ժողովուրդն իրեն կրավորական պահի, Օսկանյանին կարող են անգամ գնդակահարել

Օսկանյանի հետագա ճակատագիրը կախված է Հայաստանի հասարակության պահվածքից:

Նման կարծիք հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոոյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ. «Եթե ժողովուրդը իրեն կրավորական պահի, Օսկանյանին կարող են նույնիսկ գնդակահարել», - ասաց քաղաքագետը:

Քաղաքագետը կարծում է, որ եթե իշխանությունները շարունակեն Օսկանյանի նկատմամբ հետապնդումները, նրա վարկանիշը կբարձրանա. «Եթե այսպես շարունակվի, Օսկանյանը նախագահական ընտրություններին կարող է շատ լուրջ մրցակից դառնալ իշխանության թեկնածուի համար»:

Քաղաքագետը խորհորդ տվեց նաև ՀՀԿ-ականներին «պինդ բռնվել» և գիշերները զգույշ քնել. «Իշխանությունը գիտի, որ Օսկանյանի գործով դրսից ուժեղ ճնշում է լինելու, ուստի բացառված չէ, որ մեղադրանքներ լինեն նաև կարկառուն ՀՀԿ-ականնների հասցեին»:

Քաղաքագետը առաջարկում է մեր հասարակությանը օրինակ վերցնել վրացական փորձից, որը, ըստ նրա՝ վերջին խորհրդարականակն ընտրություններով ցույց տվեց, որ շարժվում է դեպի ժողովրդավարություն: