3 հոկտեմբերի 2012 - 14:02 AMT
Լևոն Շիրինյանը խորհուրդ է տալիս հայ պաշտոնյաներին բարեկարգել բանտերը, չէ որ դրանք կարող են նրանց պետք գալ

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը մեկնաբանել է Վարդան Օսկանյանին քաղաքական անձեռնմխելիությունից զրկելու հարցը, կոչ անելով պաշտոնյաներին բարելավել Հայաստանում արդարադատության համակարգը: «Ես խորհուրդ եմ տալիս մեր բոլոր պաշտոնյաներին, ինչպիսի բարձր պաշտոն էլ զբաղեցնեն. կարգի բերեք բանտերը և մեկուսարանները և փորձեք իրագործել արդարադատություն, քանի որ, ամենայն հավանականությամբ, ձեզ մոտ վերջին ժամանակները բանտ նստելու շատ դեպքեր են լինում»,- հեգնանքով նշել է նա:

Շիրինյանի խոսքով, խնդիրը նրանում չէ, թե Օսկանյանի գործում «քաղաքական պատվեր կա, թե ոչ», այլ նրանում, որ երկրում վստահություն չկա իրավապահ համակարգի նկատմամբ և չի իրականացվում արդարադատություն:

Ինչ վերաբերվում է ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև հետագա հարաբերություններին, ապա, քաղաքագետի կարծիքով, հիմա նրանց միջև ընթանում է «նյարդերի պատերազմ»: Միաժամանակ նա չի բացառել, որ «համաչափությունը պահպանելու համար» առաջիկայում կարող են պատասխանատվության ենթարկվել ՀՀԿ բարձրաստիճան գործիչներ: Դրա հետ կապված նա հավելել է, որ Սոցիալական ապահովման պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանին չի համարում Օսկանյանին համարժեք կերպար:

Հոկտեմբերի 2-ին Հայաստանի Ազգային ժողովում բավարարվել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությունը ԲՀԿ պատգամավոր, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին` «Սիվիլիթաս» հիմնադրամի փողերի յուրացման փաստով քրեական գործում որպես մեղադրյալ ընդգրկելու համար: