3 հոկտեմբերի 2012 - 14:57 AMT
Նախապատրաստական պարապմունքներ՝ աստղագիտության միջազգային օլիմպիադայից առաջ

Հոկտեմբերի 15-24-ը Հարավային Կորեայում անցկացվելու է «Աստղագիտություն» առարկայի միջազգային օլիմպիադան։ Օլիմպիադայի նախօրեին՝ հոկտեմբերի 3-9-ը, մեր թիմի 6 անդամները և նրանց ղեկավարները նախապատրաստական պարապմունքներ կանցկացնեն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում: Պարապմունքները կազմակերպվել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՀ կրթության և գիտության նախարարի աջակցությամբ։

Ավելի վաղ մինչև միջազգային օլիմպիադաների մեկնելը հիմնադրամի՝ Ծաղկաձորում մեկշաբաթյա հագեցած պարապմունքներ են անցկացրել նաև մեր հանրապետության մաթեմատիկայի, կենսաբանության և քիմիայի ընտրանիները։

Նշենք, որ մեր աշակերտները 2012 թվականին միջազգային օլիմպիադաներում արդեն նվաճել են 12 մեդալ` 1 արծաթե և 11 բրոնզե: