3 հոկտեմբերի 2012 - 17:16 AMT
Հայ փորձագետները կհետևեն Կուրսկի ԱԷԿ-ում կայանալիք վարժանքներին

Կուրսկի ԱԷԿ-ում մեկնարկում են պլանային վարժանքները, որոնց ժամանակ կմշակվեն անձնակազմի գործողությունները արտակարգ իրավիճակների ժամանակ: Վարժանքներին կմասնակցի 1400 մարդ և 150 միավոր տեխնիկա: Կստուգվեն վթարային արձագանքման կառույցների փոխգործակցության հնարավորություններն ու տեխնոլոգիան: Կստուգվեն նաև ԱԷԿ-ի անձնակազմի գործնական ունակությունները:

Վարժանքներին կհետևեն փորձագետներ աշխարհի 12 երկրներից՝ Ճապոնիայից, ԱՄՆ-ից, Նորվեգիայից, Կորեայից, Իսպանիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Հայաստանից, Ուկրաինայից և Ռուսաստանից: