3 հոկտեմբերի 2012 - 20:13 AMT
Տիգրան Սրգսյան. ՌԴ իշխանությունները ծանոթ են ՀՀ դիրքորոշմանը` վերջինիս տարածքում ԴՄԾ գործունեության անհնարինության վերաբերյալ

Ռուսական իշխանություններին ներկայացվել է ՀՀ կառավարության պաշտոնական դիրքորոշումը` հանրապետության տարածքում Դաշնային միգրացիոն ծառայության ծրագրերի իրականացման անհնարինության վերաբերյալ: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` խորհրդարանում պատգամավորական ժամի ընթացքում պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի հարցին:

Վարչապետի խոսքով, այս հարցը քննարկվել է ռուսական կողմի հետ, այդ թվում` միջկառավարական մակարդակում, և կրկին կբարձրացվի Երևանում առաջիկայում կայանալաիք ոչ կառավարական նիստի ընթացքում:

Տիգրան Սարգսյանը հավելել է, որ մի բան է, երբ ՀՀ քաղաքացիները ծանոթանում է Ռուսաստան տեղափոխվելու պայմաններին Հայաստանում ռուսական դիվանագիտական ներկայացուցչություններում, մեկ այլ բան, երբ դա իրականացվում է ՌԴ ԴՄԾ-ի կողմից:

Իր հերթին Արզումանյանն ընդգծում է այդ հարցի կարևորությունը, նկատելով, որ «եթե նախկինում խոսում էինք «հոգեորսության» խնդրի մասին, ապա այս դեպքում խոսքը գնում է «մարդկանց իրական որսի» մասին»: