3 հոկտեմբերի 2012 - 20:34 AMT
Ադրբեջանի նախագահի վարչակազմում զարմացած են Վրաստանի ընտրություններում ընդդիմության հաղթանակով

«Ադրբեջանի և Վրաստանի միջև հարաբերությունները կպահպանվեն որպես բարեկամական և եղբայրական»,-Trend գործակալությանը հայտնել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին կապերի գծով բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը` մեկնաբանելով Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները:

Ընդ որում, նա նշել է, որ « ինչպես ինքը, այնպես էլ յուրաքանչյուրը, որոշակիորեն զարմացած է, որ նախագահ Միխայիլ Սահակաշվիլին չկարողացավ ստանալ հանրության աջակցությունը»:

Մամեդովի խոսքով, ընտրություններում հաղթանակը զարմացրել է ինչպես ընդդիմությանը, այնպես էլ միջազգային հանրությանը: