3 հոկտեմբերի 2012 - 20:45 AMT
Բնորոշվել է «քաղաքական բանտարկյալ» տերմինը

ԵԽԽՎ-ն բնորոշել է «քաղաքական բանտարկյալ» տերմինը, որը պետք է հաշվի առնեն Եվրոպայի Խորհրդի երկրները` քաղաքական քաշքշուքների ժամանակ: Այս մասին զեկույց է նախապատրաստել գերմանացի պատգամավոր Քրիսթոֆ Շթրեսսրը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Քաղբանտարկյալներ են համարվում այն անձիք, ովքեր ազատազրկվել են «ակնհայտ քաղաքական պատճառներով` առանց որևէ իրավախախտում կատարելու»: Ընդ որում, ահաբեկչության համար դատապարտված անձիք քաղբանտարկյալներ չեն համարվում, եթե դատն անցկացվել է ազգային օրեսդրության և մարդու իրավունքների վրեաբերյալ Եվրոպական կոնվենցիայի համաձայն: