3 հոկտեմբերի 2012 - 20:58 AMT
Աշխարհահռչակ Foo Fighters ռոք-խումբը դադարեցնում է իր ելույթները

Ամերիկյան աշխարհահռչակ Foo Fighters ռոք-խումբը անորոշ ժամանակահատվածով դադարեցնում է իր ելույթները: Այս մասին Facebook-ի իր էջում հայտարարել է խմբի հիմնադիր Դեյվ Գրոլը:

Foo Fighters-ի վոկալիստը, ով համբավ է ձեռք բերել դեռևս Nirvana խմբում Կուրտ Կոբեյնի հետ ելույթների ժամանակվանից, ընդգծել է, որ հյուրախաղերի դադարեցումը չի նշանակում, որ խումբը լուծարվել է: