3 հոկտեմբերի 2012 - 21:00 AMT
Շվեդիայում կբացվի «ABBA» խմբի թանգարան

«ABBA» խմբի թանգարան կբացվի Շվեդիայում: Այս մասին հայտնել է խմբի նախկին անդամ Բյորն Ուլվեուսը: «ABBA- թանգարանը» պետք է իր դռները բացի գարնանը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հիշեցնենք, որ խումբը ձևավորվել է 1972թ և լուծարվել 30 տարի առաջ: «ABBA-ն» վաճառել է իր ալբոմների ավելի քան 378 մլն օրինակ: