3 հոկտեմբերի 2012 - 21:26 AMT
Ըստ Forbes-ի, Apple բրենդն արժի 87,1 մլրդ դոլար և գլխավորում է ամենաազդեցիկ բրենդերի վարկանիշը

Apple կոռպոռացիան գլխավորում է Forbes ամսագրի ամենաազդեցիկ բրենդերի վարկանիշը: «Երկու տարվա ընթացքում նրա բրենդի արժեքն աճել է 52 տոկոսով և այժմ գնահատվում է 87,1 մլրդ դոլար»,-ասվում է հաղորդագրությունում:

Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, իր վարկանիշը կազմելու համար Forbes-ը գնահատել է վերջին 3 տարիների ընթացքում ընկերությունների շահույթն ու եկամուտները:

Ըստ պարբերակնի, Apple-ը նորարարության ոլորտում առաջատար է: Ամենաթանկ բրենդերի վարկանիշի երկրորդ հորիզոնականում է Microsoft ընկերությունը, երրորդում` Coca-Cola-ն, որի բրենդը գնահատվում է 50 մլրդ դոլար:

Աշխարհի խոշորագույն Facebook սոցցանցը վարկանիշի ընդամենը 73-րդ հորիզոնականում է: