3 հոկտեմբերի 2012 - 21:33 AMT
Թռիչքների կառավարման Ռուսական կենտրոն. ՄՏԿ-ն չեն տեղափոխի այլ ուղեծիր

Միջազգային տիեզերական կայանը չեն տեղափոխի այլ ուղեծիր, ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին են հաղորդել Թռիչքների կառավարման Ռուսական կենտրոնում:

«Որոշում է կայացվել ՄՏԿ-ն չտեղափոխել` տիեզերական աղբի հետ բախումից խուսափելու նպատակով: Մասնագետների հաշվարկներով ուղեծրի շտկում անելու կարիք չի լինի, քանի որ ՄՏԿ-ի և տիեզերական աղբի բախման վտանգ չկա»,-հաղորդել են Թռիչքների կառավարման կենտրոնում:

Ավելի վաղ ենթադրվում էր, որ կայանի ուղեծրի շտկումը կիրականացվի «Զվեզդա» շարժական ծառայողական մոդուլի միջոցով: