3 հոկտեմբերի 2012 - 22:02 AMT
Եգիպտոսի իշխանությունները, իսլամը վիրավորելու համար, երեխաների են ձերբակալել

Եգիպտոսի իշխանությունները Բենի-Սույֆ քաղաքում ձերբակալել են երկու տղաների` իսլամը վիրավորելու համար, չորեքշաբթի օրը հաղորդում է տեղական «Ալ-Ահրամ» պարբերականը:

Երեխաներից մեկը, ով 10 տարեկան է, մյուսը`9, քրիստոնյաների ընտանիքից են, նշում է պարբերականը: Երեխաները ձերբակալվել են տեղական իմամի բողոքի հիման վրա, ով տեսել է, թե ինչպես են երեխաները պատռում Ղուրանի էջերը:

Իմամը երեխաներին տարել է տեղական եկեղեցի և պահանջել, որ հոգևորականը պատժի նրանց: Սակայն վերջինս հրաժարվել է, և դժգոհ իմամը դիմել է դատարան, հաղորդում է «Ինտերֆաքսը»: