4 հոկտեմբերի 2012 - 11:41 AMT
Ձերբակալվել է Վարդենիսի հոգեբուժարանի տնօրենը

Վարդենիսի նյարդահոգեբանական տուն ինտերնատի տնօրեն Նվեր Հովհաննիսյանը ձերբակալվել է ` տուն ինտերնատում հայտնաբերված յուրացումների և չարաշահումների համար:

Տեղեկությունը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ նշելով, որ ստուգումների արդյունքում յուրացման փաստեր են հայտնաբերվել: