4 հոկտեմբերի 2012 - 12:51 AMT
Հայաստանի կառավարությունը մտադիր չէ օգնել բոլոր երիտասարդ ընտանիքներին

Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 5-ին մերժել է օրենսդրական նախաձեռնությունը նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին:

Ներկայացնելով օրինագիծը` Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ երկրի կառավարությունն ուշադրության կենտրոնում է պահում երիտասարդ ընտանիքների աջակցությունը, սակայն նման օգնություն տրամադրելը պահանջում է նախագծում լրացուցիչ մշակումներ` նորաստեղծ ընտանիքի անապահովության աստիճանը որոշելու համար: «Ուստի օրինագծի ընդունումը նպատակահարմար չէ»,- հավելել է նա: