29 մարտի 2005 - 10:45 AMT
ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ. ՖԻԼԻՊ ԿԻՐԿՈՐՈՎԸ ԷՍՏՐԱԴԱՅԻՆ ԵՐԳԻՉ Է ԵՎ ԴԱ ՆՐԱ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱՄԵԾ ՊԱՏԻԺՆ Է
«Ֆիլիպ Կիրկորովը ինձ համար միջինն է մարտի 8-ի եւ պիջակի միջեւ, իսկ ես ատում եմ թե այդ տոնը, թե պիջակները»,-PanARMENIAN.NET-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի Երգի պետական թատրոնի ղեկավար Արթուր Գրիգորյանը: «Ֆիլիպ Կիրկորովը լավ վոկալ տվյալներ ունի, բայց ես չեմ սիրում երբ ձեւեր են թափում: Ֆիլիպ Կիրկորովը էստրադային երգիչ է եւ նրա համար դա ամենամեծ պատիժն է»,-հայտարարել է Ա.Գրիգորյանը: Մեկնաբանելով Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների հակակիրկորովյան գործունեությունը, Արթուր Գրիգորյանը նկատել է, որ լիովին հավանություն է տալիս նրանց գործողություններին, եւ ավելացրեց.«Պետք չէր վիրավորել լրագրողուհուն»: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ ինքը անտարբեր է հայտնի ռուսաստանցի երգչի Հայաստան կատարելիք այցի հանդեպ: