4 հոկտեմբերի 2012 - 16:18 AMT
Ջերմուկում հոկտեմբերի 5-6-ը կանցկացվի Գյուղական համայնքների երկրորդ համաժողովը

Հոկտեմբերի 5-6-ը Ջերմուկում կանցկացվի Գյուղական համայնքների երկրորդ համաժողովը, որի ընթացքում քննարկվելու են տեղական ինքնակառավարման ոլորտի արդի հիմնախնդիրները: Համաժողովի նպատակն է աջակցել գյուղական համայնքների կայուն զարգացմանը՝ ոլորտում գործող բոլոր դերակատարների երկխոսության, իրականացվող ծրագրերի եւ քաղաքականությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման միջոցով։

Համաժողովին մասնակցելու են պետական կառավարման մարմինների, համայնքների, տեղական ինքնակառավարման համակարգի հետ աշխատող տարբեր միջազգային եւ տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ: Յուրաքանչյուր մարզ համաժողովին կմասնակցի մարզպետի գլխավորությամբ առանձին պատվիրակությամբ, որի կազմում ընդգրկված կլինեն տասը համայնքապետեր, հայտնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը: