4 հոկտեմբերի 2012 - 17:13 AMT
Կալիֆորնիայում կհնչի Արամ Խաչատրյանի «Դիմակահանդեսը»

Ամերիկաբնակ հայ ֆլեյտահար և դիրիժոր Տիգրան Առաքելյանը Կալիֆորնիայի Նորթրիջի նվագախմբի հետ կներկայացնի Արամ Խաչատրյանի հանրահայտ «Դիմակահանդես» սյուիտը: Ինչպես PanARMENIAN.Net ին ԱՄՆ-ից հայտնեց դիրիժորը, համերգը տեղի է ունենալու հոկտեմբերի 5-ին` Նորթրիջում:Տիգրան Առաքելյանը ղեկավարում է Լոս Անջելեսի երիտասարդական նվագախումբը, Նորթրիջի, Էքո երիտասարդական նվագախումբը:

Նա ղեկավարել է նաև Կալիֆորնիայի, Սիեթլի Կադանս նվագախմբերն ու «Նիմբուս» համույթը: Որպես ֆլեյտահար նա մասնակցել է տարբեր փառատոներи. Դիլիջան, World Fest և այլն, նվագել մի շարք հայտնի համերգասրահներում, հանրահայտ կատարողների հետ: Բազմաթիվ մրցանակների և կրթաթոշակների դափնեկիր է: