29 մարտի 2005 - 11:01 AMT
ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԿԱՅԱՆԱ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ` ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐՎԱ 60-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Մոսկվայում նախատեսված է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը, հայտարարել է ադրբեջանական խորհրդարանի խոսնակ Մուրթուզ Ալեսքերովը, տեղեկացնում է «Ինտերֆաքս-Ադրբեջան» գործակալությունը: Ակնկալվում է, որ նախագահների հանդիպումը կկայանա մայիսին Ռուսաստանի մայրաքաղաքում` Հաթանակի օրվա 60-ամյակի տոնակատարությունների շրջանակներում: Ընդսմին, ադրբեջանական աղբյուրներն ավելի վաղ հայտարարել էին, որ չի բացառվում Իլհամ Ալիեւի Մոսկվա չմեկնելը: