4 հոկտեմբերի 2012 - 18:46 AMT
Լուսինե Ավագյանը դարձել է ձյուդոյի Ռուսաստանի չեմպիոն

ՌԴ Կեմերովո քաղաքում ընթանում է Ռուսաստանի ձյուդոյի առաջնությունը: Հոկտեմբերի 4-ին մեկնարկեցին կանայք մինչև 48կգ քաշային կարգում:

Այդ քաշային կարգում ոսկե մեդալ նվաճեց Լուսինե Ավագյանը: Եզրափակչում Ավագյանը հաղթել է Ռադա Բիկիտիմիրովային: Երրորդ տեղում են Ալեսյա Կուզնեցովան և Քրիստինա Ռումյանցևան, հայտնում է championat.com-ը: