29 մարտի 2005 - 12:14 AMT
ԿԻՐԿՈՐՈՎԻ ՀԵՏ ՀԱՆԴԵՍ ԳԱԼԸ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԵՐԳՉԻ ԻՐԱՎՈՒՆՔՆ Է, ԱՐԴԱՐԱՆՈՒՄ Է ԱՆՆԱ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ
Ես հպարտ եմ, որ հայ եմ, իսկ եթե որեւէ մեկին իր ծագումը ձեռք չի տալիս` դա իր խնդիրներն են: Այդ մասին PanARMENIAN.NET-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է հայտնի հայ երգչուհի Աննա Աղաջանյանը: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ չարժե քաղաքականացնել այն, ինչ տեղի է ունենում շոու-բիզնեսում: Նրա խոսքերով, Ֆիլիպ Կիրկորովը երգիչ է եւ պետք է ընկալել նրան որպես երգչի, այլ ոչ թե մարդու: Ինչպես տեղեկացրել է Ա.Աղաջանյանը, եւ Վարդուհի Վարդանյանը, եւ ինքը կմասնակցեն Կիրկորովի համերգին: Հարցերին ավելի մանրամասն Աղաջանյանը խոստացել է պատասխանել օրերս կայանալիք մամլո ասուլիսի ժամանակ: