Եվրոպայում բարդ ժամանակներ են, սակայն ճգնաժամից դուրս գալու պահը մոտ է, քանի որ ԵՄ կարող է ապագային ուղղված «ցատկ» կատարել: Այս մասին այսօր հայտարարել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը:
Ըստ նրա, Եվրոպան գնալով ավելի ուժեղ է դառնում, ավելի «միասնական»:
Նա համոզված է, որ եվրոն Եվրամիության անփոխարկելի արժույթն է և շատ լավ է ծառայում բոլոր եվրոպացիներին: Նա նշել է, որ եվրագոտի մտնելիս Իսպանիայում աշխատանքով ապահովված էր 12.5 մլն բնակիչ, մինչդեռ այսօր այդ թիվը 17 մլն է: