5 հոկտեմբերի 2012 - 09:35 AMT
«Հայկական ժամանակ». Ռուբեն Հայրապետյանը ստիպված կլինի շեղվել ՀՖՖ-ի և բիզնեսի գործերից

ԱԺ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այժմ զբաղված է ֆուտբոլի ֆեդերացիայի և իր բիզնեսներով: Այս մասին երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակցին հայտնել է Հայրապետյանի՝ ԱԺ-ում մնացած մերձավոր ընկերը:Թերթի թղթակցի հարցին, թե արդյո՞ք հնարավոր է, որ Հայրապետյանը Հայաստանից հեռանա, նա բացառող պատասխան է տվել, նաև բացառել է, որ նա առաջիկայում պաշտոն կստանա: Եվ այնուամենայնիվ, Հայրապետյանը մոտ ժամանակներս ստիպված կլինի մի քիչ շեղվել ՀՖՖ-ի և իր բիզնեսի գործերից: Նա պետք է աշխատի, որպեսզի Ավան համայնքն ընդգրկող երբեմնի իր՝ թիվ 1 ԸՏ-ից պատգամավոր դառնա Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին՝ Ռոբերտ Սարգսյանը: Վերջինիս թեկնածությունը երեկ պաշտոնապես հաստատվել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստում: