31 մարտի 2005 - 06:48 AMT
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՖԻԼԻՊ ԿԻՐԿՈՐՈՎԻ ՀԱՄԵՐԳԸ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Ինչպես այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հաղորդել է Երեւանի փոխքաղաքապետ Արման Սահակյանը, նախօրեին մայրաքաղաքի իշխանությունները բողոքի նամակ են ստացել Երեւանի ուսանողական խորհուրդներից` Ֆիլիպ Կիրկորովի հյուրախաղերը չեղյալ հայտարարելու խնդրանքով, ուղղված Երեւանի քաղաքապետին: Նախօրեին էլ մայրաքաղաքի իշխանությունները խորհրդակցություն են անցկացրել համերգի կազմակերպիչ «Մանուկյան» ՍՊԸ-ի հետ, որը համաձայնվել է չեղյալ հայտարարել համերգները: Մայրաքաղաքի իշխանությունները կոչ են արել «Մանուկյան» ԲԲԸ-ին կազմակերպել վաճառված տոմսերի վերադարձը: Ընդ որում Արման Սահակյանը եւս մեկ անգամ նշել է, որ քաղաքապետարանը չի հրավիրել Ֆիլիպ Կիրկորովին Երեւան եւ ֆինանսապես չի մասնակցել համերգի կազմակերպմանը, այլ ուղղակի աջակցել է անվտանգության ապահովման հարցում: