31 մարտի 2005 - 07:09 AMT
ԵԿԱՏԵՐԻՆԲՈՒՐԳՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
Հայկական եկեղեցու կառուցումը Եկատերինբուրգում ընդգրկվել է այն շինարարական օբյեկտների ցանկում, որոնք գտնվում են Սվերդլովսկի մարզի նահանգապետ Էդուարդ Ռոսսելի հսկողության տակ: Հայկական եկեղեցին կկառուցվի Բեռլիսնկու փողոցում: Հիշեցնենք, որ Էդուրադ Ռոսսելի վերջերս Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում, նա հանդիպել էր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Նահանգապետը հրավիրել է նրան այցելել Սվերդլովսկի մարզ եւ ներկա գտնվել հայկական եկեղեցու օծմանը: Տվյալ իրադարձությունը ակնկալվում է 2006 թվականի տարեվերջին, որն արդեն Հայաստանի տարի է հայտարարվել Ռուսաստանում: