5 հոկտեմբերի 2012 - 17:06 AMT
Չեզարե Պրանդելի. Պիրլոն դեռ ցանկություն ունի հանդես գալ Իտալիայի հավաքականում

Իտալիայի հավաքականի մարզիչ Չեզարե Պրանդելին պատմել է, որ «Յուվենտուսի» կիսապաշտպան Անդրեա Պիրլոն պետք է ինքնուրույն որոշում ընդունի այն մասին, թե կշարունակի արդյոք հանդես գալ ազգային թիմում:

«Ես վերջերս խոսակցություն եմ ունեցել նրա հետ և զգացել եմ, որ նա դեռ ցանկություն ունի հանդես գալ ազգային թիմում: Նա ցանկանում է հանդես գալ 2014-ի աշխարհի առաջնությունում և այդ դեպքում նա մեզ համար կարևոր խաղացող կլինի»,- Պրանդելիի խոսքերը հաղորդում է Eurosport-ը:

Մարզչի խոսքով, նրանք ապագայի համար պետք է երիտասարդացնեն կազմը և պլան մշակեն. «Դուք չեք կարող չմտածել փոփոխությունների մասին աշխարհի առաջնության ճանապարհին»:

Հոկտեմբերի 12-ին Իտալիայի հավաքականը Երևանում «Հրազդան» մարզադաշտում կհանդիպի Հայաստանի հավաքական հետ: 2014-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի B խմբում իտալական թիմը չորս միավորով զբաղեցնում է առաջին տեղը, իսկ Հայաստանը` երրորդ: