31 մարտի 2005 - 07:24 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՄՆ ԶՈՒ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՀԵՏ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ԱՄՆ-ի` ԶՈՒ Եվրոպայում տեղակայված զորքերի փոխհրամանատար, գեներալ Չարլզ Ուոլդը, հաղորդում է պետության ղեկավարի մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ռազմատեխնիկական բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանը, քննարկել միջազգային հանրության ուշադրության կենտրոնում գտնվող հակամարտություններին առնչվող հարցեր: Խոսվել է նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի ներկա փուլի եւ հնարավոր զարգացումների մասին: Չարլզ Ուոլդը այդ առնչությամբ նշել է, որ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Եվրոպայի համար կարեւոր է խաղաղության եւ կայունության պահպանումը Հարավային Կովկասի տարածաշրջանում: