5 հոկտեմբերի 2012 - 17:17 AMT
Վրաստանում ձայների 100 տոկոսի հաշվարկից հետո հաղթել է «Վրացական երազանքը»

Վրաստանում հայտարարվել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները ձայների 100 տոկոսի հաշվարկից հետո: Ինչպես և ակնկալվում էր, հաղթել է «Վրացական երազանքը», որը գլխավորում է միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին՝ հավաքել ով քվեների 54,85 տոկոսը:

Իվանիշվիլու խորհրդական Գիա Խուխաշվիլին այսօր հայտարարել է, որ Վրաստանի նոր իշխանությունները մտադիր չեն Վրաստանը վերադարձնել ԱՊՀ:

Նախօրեին, Բելառուսի նախագահ Ալեքսանրդ Լուկաշենկոն հայտարարել էր, թե մտադիր է ամեն կերպ նախաձեռնել Վրաստանի վերադարձն ԱՊՀ:

«Սահակաշվիլին սեփական փրկության համար գուցե համաձայնվեր նույնիսկ, որ Վրաստանը մտնի Ռուսաստանի և նույնիսկ Բելառուսի կազմի մեջ»,-հայտարարել է Խուխաշվիլին, հայտնել է The Moscow Post-ի թղթակիցը: