31 մարտի 2005 - 08:21 AMT
ՌԴ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ. «ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ԱՊՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՄՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ»
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը գտնում է, որ ԱՊՀ երկրների տարածքում ԱՄՆ ռազմակայանների ժամանակավոր ներկայությունը, որոնք նախատեսված են Աֆղանստանում ահաբեկչության դեմ պայքարելու համար, համապատասխանում է Ռուսաստանի շահերին: Այդ մասին հաղորդել է նախարարը «Արգումնետը ի ֆակտի» հանդեսին: «ԱՊՀ տարածքում կան ԱՄՆ ժամանակավոր ռազմակայաններ, կապված Աֆղանստանում հակաահաբեկչական գործողությունների անցկացման հետ: Դա համաձայնեցվել է ԱՄՆ եւ Ռուսաստանի միջեւ: Եվ դա բխում է մեր շահերից: Ես համոզված եմ»,-հայտարարել է նախարարը: «Այնտեղ չկա ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ի ռազմական ներկայություն` հստակորեն վերապահված դեպքերից բացի»,-նշել է նա: