5 հոկտեմբերի 2012 - 17:21 AMT
Դորիանսը բացօթյա համերգ կտա Թումոյի բակում

Հոկտեմբերի 17-ին Դորիանս ռոք խումբը բացօթյա համերգ կտա Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բակում: Համերգի կազմակերպիչը Հայկական բարեգործական ընդհանուր միությունն է (AGBU): Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեցին ՀԲԸՄ կենտրոնական գրասենյակից, համերգը տեղի կունենա ՀԲԸՄ 87-րդ ընդհանուր ժողովի շրջանակում: Ժողովն անցկացվում է երկու տարին մեկ և այս տարի տեղի կունենա հոկտեմբերի 13-ից 20-ը:

Ժողովի շրջանակում նախատեսված են նաև այլ միջոցառումներ, որոնց մասին կտեղեկացվի ավելի ուշ: