5 հոկտեմբերի 2012 - 17:50 AMT
ԱԺ-ում տեղի ունեցել Բունդեսթագի պատգամավորի գրքի շնորհանդեսը

Ազգային ժողովում հոկտեմբերի 5-ին տեղի ունեցավ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, գերմանա-հարավկովկասյան խորհրդարանական խմբի նախագահ Վոլֆգանգ Բյորնզենի հեղինակած «Փոքր թերություններով լավ օրինակներ» գրքի շնորհանդեսը:

Ինչպես հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը, խորհրդարանական առօրյայի, պատգամավորների աշխատանքի մասին պատմող գիրքը հայերեն է թարգմանել «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը: Հրատարակությունը նախատեսված է որպես ավանդ խորհրդարանականներին աջակցության գործում, ինչպես նաեւ նպատակ ունի հասարակությանն իրազեկելու օրենսդիրի գործունեության մասին: Սակայն այդ ամենն ընթերցողին է մատուցվում գրավիչ եւ մատչելի ոճով գրված տեղեկատվությամբ:

«Փոքր թերություններով լավ օրինակներ» գրքի շնորհանդեսի հրավիրյալներին ողջույնի խոսք հղեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: