Սիրիայի կառավարական զորքերը մի շարք հզոր օդային հարվածներ են հասցրել Հոմս քաղաքում ապստամբների դիրքերին: Իրավապաշտպանները պնդում են, որ սա վերջին 5 ամիսների ընթացքում ամենախոշոր օդդային հարձակումն է, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ըստ Syrian observatory for human rights-ի, ավիահարվածների և հրետանային հարվածների թիրախը քաղաքի շրջաններից մեկը` Հալդիյան է: Ռմբակոծության հետևանքով զոհերի և տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկան:
Տեղեկություններ են ստացվել նաև երկրի այլ քաղաքներում և շրջաններում կառավարական զորքերի և գրոհայինների բախումների մասին, այդ թվում` Հալեպում, Համայում և երկրի մայրաքաղաք Դամասկոսում: