5 հոկտեմբերի 2012 - 17:54 AMT
Բակո Սահակյանը պատվավոր կոչումներ է շնորհել և պարգևատրել է ուսուցիչներին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Ուսուցչի օրվա առթիվ հոկտեմբերի 4-ին ստորագրել է հրամանագրեր պատվավոր կոչումներ շնորհելու և պետական պարգևներով պարգևատրելու մասին:

Գիտության, կրթության բնագավառների զարգացման գործում ունեցած մեծ վաստակի, մատաղ սերնդի ուսուցման և դաստիարակության ասպարեզում ձեռք բերած ակնառու հաջողությունների համար ԼՂՀ պատվավոր կոչումներ են շնորհվել.

Գիտության վաստակավոր գործչի՝ Արցախի պետական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ստեփան Դադայանին, Վաստակավոր մանկավարժի՝ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Լյուդմիլա Բարսեղյանին և այլոց, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: