5 հոկտեմբերի 2012 - 17:57 AMT
Էդվարդ Նալբանդյանը Հայաստան- ԵՄ հարաբերություններն է քննարկել ԵՄ երկրների դեսպանների հետ

Հոկտեմբերի 5-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային ճաշ է ունեցել Երևանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանների և ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպմանը հանգամանալից մտքերի փոխանակում տեղի է ունեցել Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների, այդ շրջանակներում ընթացող բանակցությունների և իրականացվող ծրագրերի վերաբերյալ: Կողմերն անդրադարձել են Ասոցացման օրակարգի ձևավորման հարցին: Երկուստեք գոհունակություն է հայտնվել Հայաստան- ԵՄ հարաբերություններում գրանցված առաջընթացի կապակցությամբ:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շարունակմանը, քննարկվել է միջազգային և տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ: