Բաղդադում հոկտեմբերի 5-ին շիական մզկիթում 2 պայթյունների արդյունքում զոհվել է 5, վիրավորվել` 26 մարդ: Այս մասին հաղորդել է իրաքյան օրինապահ մարմինների ներկայացուցիչը:
Ինչպես հաղորդում են տեղի օրինապահ մարմինները, պայթյունները տեղի են ունեցել Աս-Սադրին մզկիթի մերձակայքում, որը տեղակայված է Բաղդադի հարավում:
Նախօրեին Իրաքի մայրաքաղաքում ականապատ ավտոմեքենայի պայթյունի արդյունքում ևս զոհվել էր 5 մարդ, ևս 13-ը վիրավորվել էր:
Երկրի համար սեպտեմբերն ամենաարյունալի ամիսն էր նախորդ 2 տարիների ընթացքում: Ըստ իրաքյան իշխանությունների, երկրում զոհվել է 365 մարդ. 2010-ի օգոստոսից սա ամենաբարձր ցուցանիշն է, երբ ահաբեկչությունների զոհ էր դարձել 426 մարդ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: