5 հոկտեմբերի 2012 - 19:43 AMT
«Վրացական երազանք» բլոկի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին մտադիր է լուծել Վրաստանի` ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը

Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին համոզված է, որ երկրի նոր իշխանությունները կկարողանան լուծել բոլոր այն հարցերը, որոնք խոչընդոտել են Վրաստանի` ՆԱՏՕ-ի անդամ դառնալուն:

Ուրբաթ օրը ՆԱՏՕ-ի Հարավային Կովկասի հարցերով համակարգող Ուիլյամ Լախյուի հետ հանդիպումից հետո նա լրագրողներին հայտարարել է, որ Վրաստանի ժողովրդավարական զարգացումը առաջ է շարժվելու արագ տեմպերով, ինչն էլ ավելի կարգացնի հանրապետության` ՆԱՏՕ-ին ինտեգրվելու գործընթացը, հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունը: