5 հոկտեմբերի 2012 - 19:49 AMT
Հունսատանի վարչապետ Անտոնիս Սամարաս. Հունաստանի դրամական միջոցները կբավարարեն մինչև նոյեմբերի վերջ

Հունաստանի դրամական միջոցները կբավարարեն մինչև նոյեմբերի վերջ, եթե չստանա միջազգային վարկերի հաջորդ տրանշը, հայտարարել է երկրի վարչապետ Անտոնիս Սամարասը` գերմանական Handelsblatt պարբերականին տված հարցազրույցում:

Դրա հետ մեկտեղ, վարչապետը համոզմունք է հայտնել, որ միջազգային վարկատուների տրամարդած գումարները ժամանակին կստացվեն, հաղորդում է Ինտերֆաքսը: