5 հոկտեմբերի 2012 - 20:10 AMT
Իտալացի ուսանողներն ու դպրոցականները հակակառավարական բողոքի ակցիաներ են անցկացնում

Ամբողջ Իտալիայում այսօր ուսանողներն ու դպրոցականները հակակառավարական բողոքի ակցիաներ են անցկացնում:

Ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ները, Միլանում, Թուրինում և Պալերմոյում, ինչպես նաև Սիցիլիա կղզում լուրջ բախումներ են տեղի ունեցել օրինապահ մարմինների աշխատակիցների հետ: Հաղորդվում է տասնյակ վիրավորների մասին: Ձերբակալվել է մի քանի մարդ:

Հռոմի կենտրոնում տեղի ունեցած երթի արդյունքում խնդիրներ են առաջացել ավտոմեքենաների տեղաշարժի հետ: Երիտասարդները դեմ են հադես գալիս պետական կրթության և հանրային դպրոցների ֆինանսավորումը դադարեցնելու վերաբերյալ Մարիո Մոնտիի ներկայիս կառավարության քաղաքականությանը: