5 հոկտեմբերի 2012 - 20:52 AMT
Էգեմեն Բաղիշ. Թուրքիան կարող է Սիրիայի «վերջը տալ» ընդամենը մի քանի ժամվա ընթացքում

Թուրքիան կարող էր կարճ ճամանակահատվածում հաղթել Սիրիայի դեմ պատերազմը, սակայն նման հակամարտություն չի ցանկանում, ուրբաթ օրն ասել է ԵՄ հարցերով թուրք նախարար Էգեմեն Բաղիշը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նա ընդգծել է, որ Թուրքիան պատերազմ չի ցանկանում, սակայն «իր հանգստության համար երկիրը պետք է անընդհատ պատրաստ լինի ամեն ինչի»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին թուրք-սիրիական սահմանում տեղի ունեցած միջադեպից հետո երկու երկրների միջև լարվածությունն օրեցօր ավելանում է: